«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանը եզրափակչում է
«Եվրատեսիլ- 2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը կշարունակի պայքարը մրցույթի եզրափակչում: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում եզրափակվեց հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանի հետ պայքարը եզրափակչում կշարունակեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Նիդերլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը և Մալթան:
