«Հպարտամտության» կամ «դուխիզմի» վտանգները. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հպարտամտության» կամ «դուխիզմի» վտանգները:

Բարդ է, իհարկե, հասկանալ, որ երկրում ընդունվող որոշումների ազդեցության գնահատում և վերլուծություն չի արվում:

Բարդ է հասկանալ, որ իշխանությունների քաղաքականության մշակման և իրականացման մեկնարկային և շարժիչ ստիմուլները, որևէ կապ չունեն ազգակենտրոն պետական շահերի հետ, քանի որ չկա այդ ինտելեկտուալ ընկալման ոչ պոտենցիալը և ոչ էլ մասնագիտական ունակությունն ու փորձը, իսկ քաղաքական շահադիտությունը գերակայում է:

Սրանք պատահական քաղաքական սիմպտոմներ չեն:

Սոցիալական անհավասարության և արդարության, էֆեկտիվ և փորձառու կառավարման հիմնախնդիրների լուծման ամենաուղիղ ճանապարհը սոցիալական լիֆտերի նպատակային և հետևողական կիրառումն է պետության կողմից, ինչը կառավարող էլիտաների թարմացման և չլճացման համար կարևորագույն նշանակություն ունի։

Այսպիսի կոնստրուկտիվ մոտեցումը ստեղծում է առաջին հերթին կառավարման արդյունավետ, կանխատեսելի, գիտելիքահենք, փորձառու, հաշվարկված, հասարակական տարբեր շահախնդիր խմբերի հետ համաձայնեցված քաղաքականություն մշակելու և իրականացնելու լայն հնարավորություններ։

Մեր իրականության մեջ վերնշված էվոլյուցիոն ճանապարհը հիմնավորապես վերափոխված է ռեվոլյուցիոն ճանապարհով: Մենք գործ ունենք «ռեակտիվ լիֆտերի » հետ, որտեղ վեր նշված պայմանները բացակայում են։

Արդյունքում նորօրյա քաղաքական էլիտան արդարացիորեն ունի հեղափոխական որակ ՝ «քաղաքացիական ակտիվիստից դառնալով պետական պաշտոնյա» համապատասխան պատկերացումներով՝ սեփական պատասխանատվության, իրավունքների, քաղաքականության և պետականության վերաբերյալ:

Վերջին իրադարձությունները` հատկապես վարչապետի քարոզարշավային հայտարարությունները, հատուկ դրության ընթացքում կառավարման մեթոդաբանության և վարքաբանության գծերը ինձ ևս մեկ անգամ համոզեցին, որ Հայաստանում ձևավորվել է մի իշխանություն, որը թերի պատկերացումներ ունի պետական քաղաքականության իրականացման պատասխանատվության վերաբերյալ։

Դեռևս 2000-ականերից Հայաստանում ձևավորվել են շահախնդիր հասարակական լայն խմբեր, որոնց քաղաքական իրողությունների մասին մտահորիզոնի և պատկերացումների հիմքում ընկած է մերժումը՝ ոչ թե քննադատական վերլուծությունը. ապամոնտաժումը և քանդումը ՝ ոչ թե ստեղծումը կամ բովանդակային այլընտրանքի մշակումը և առաջարկը։

Ցավոք սրտի, պետության և պետականության ընկալման առումով այդ շահախնդիր խմբերի մեծ մասը, որոնք այսօր ստանձնել են պետության կարևորագույն քաղաքական ինստիտուտների կառավարման և քաղաքականության մշակման գործառույթ ունեն ինտելեկտուալ և քաղաքական մենթալիտետի խնդիր։

Այդ խնդիրը կայանում է նրանում ,որ այս կառավարող խմբերը ունակ և պատրաստ չեն և չէին ոչ կառավարել, ոչ քաղաքականություն մշակել, ոչ էլ պատասխանատվություն կրել իրենց գործունեության և գործողությունների համար։ Նրանք հիմնականում քննադատել են և պայքարել առանց իրենց գործողությունների և թեզերի կամ հայտարարությունների համար պատասխանատու լինելու։

Պայքարել են իշխանությունների դեմ ունենալով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց չունենալով գերակայությունների արժեհամակարգ՝ նույնականացրել են պետություն և իշխանություն հասկացությունները։

Արդյունքում նախկին իշխանությունների դեմ պայքարի և պետության դեմ պայքարի սահմանազատումը ինտելեկտուալ առումով դժվար են անում, ինչը ծայրահեղ վտանգավոր է։

Այս պարբերական մերժման և այլընտրանքային առաջարկի բացակայությամբ «մշտական պայքարական» գործելաոճը և դիրքավորումը Փաշինյանի և «նրա թիմի» մոտ ձևավորել է քաղաքական բարդագույն իրողությունների թերընկալման պարբերական սինդրոմ, ինչը այսօր հանգեցնում է տարերային և հատկապես վերջին շրջանում՝ ցունգցվանգային քաղաքականության։ Արդյունքում նրանք դարձել են արդեն շատ «մտահոգ»:

Ստեղծվում է տպավորություն, որ Փաշինյանը ոչ թե կառավարում և ռացիոնալ ոլորտային զարգացման պետական քաղաքականություն է մշակում և իրականացնում, այլ թերթի խմբագրի տրամաբանությամբ ստեղծում է ԶԼՄ-ների համար քաղաքականությանը և իրեն վերաբերվող մեդիա կոնտենտ, որը պետք է սպառի «ժողովուրդը»։

Իսկ նախկին պայքարասեր, բայց այժմ իշխանական շրջանակները, որևէ կերպ չեն տեղավորվում այն նոր դերակատարության և առաքելության մեջ, որը ստանձնել են և այլևս պարտավոր են նստել՝ ոչ թե քայլել. աշխատել՝ այլ ոչ թե քննադատել և սևացնել. մշակել և ստեղծել՝այլ ոչ թե մերժել և չառաջարկել, վերջապես փողկապ կապել)))։

Արդյունքում խնդիրների մեջ են հայտնվում այդ առումով և սկսում հարցեր առաջացնել իրենց ընտրողների մոտ։ Իսկ հարցերը և վերապահումները դժգոհության տեսքով առաջիկայում ավելի են խորանալու։

Պետության ինստիտուցիոնալ հիշողության մերժումը, սևացումը, մոնիպուլյատիվ թերարժևորումը և ձևափոխումը (բայց սեփական քաղաքական շահից բխող երևույթների պահպանումը), ինչը նախկինում աջակցության ռեսուրսի հավաքագրման և ժամանակավոր պահպանման առումով արդյունավետ էր՝ այսօր այլևս չի աշխատում և «Նոր Հայաստան» թեզի պես շատ արագ մաշվել է:

Հ.Գ. Իմ լավ ընկերներից մեկը`ով նաև հրաշալի կառավարիչ է և իր գործի նվիրյալ, ունի այս ամենին մեկ «հանրահայտ» և ճիշտ պատասխան`«էհհհհ»:

դիտվել է 476 անգամ
Լրահոս
12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am