Զաքիր Հասանովն այցելել է զորամասեր Ղարաբաղի շփման գծում
RIA Novosti-ի փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայված զորամասեր: Այդ մասին երեքշաբթի հայտնել է երկրի ՊՆ մամլո-ծառայությունը: «Զաքիր Հասանովը ծանոթացել է շփման գծի երկայնքով տեղակայված զորամասերի մարտական պատրաստականության հետ, ինչպես նաև զինծառայողների հոգեբանական պատրաստության հետ: Նախարարը այցելել է նաև շփման գծում վերջերս ազատագրված դիրքեր»,- ասված է հաղորդագրությունում:
