Ադրբեջանը սահմանի մոտ ուսումնական զորավարժություններ է անցկացնում
Այս մասին հաղորդում է այդ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Համաձայն 2016թ. մարտական պատրաստության պլանի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ առաջնագծում անցկացվել են զորավարժություններ: Ըստ տեղեկատվության` զորավարժությունների ժամանակ տանkերից եւ հետեւակային զինտեխնիկայից փորձնական հրաձգություն է իրականացվել:
