«Իսլամական պետության» ահաբեկիչները պատրաստվում են մասշտաբային հարձակում գործել Իսրայելի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ըստ «Գազետա.ռու»-ի՝ հայտնում է գերմանական Bild թերթը: Թողարկման տվյալներով՝ հարյուրավոր զինյալներ արդեն պատրաստություններ են անցնում Եգիպտոսի տարածքում գտնվող մարզական ճամբարներում: Ահաբեկիչները պատրաստվում են ոչ թե սովորական ահաբ եկչության, այլ հարձակման, որը հիշեցնում է զինվորական օպերացիա: Ըստ պարբերականի՝ Իսրայելի Պաշտպանության բանակը մտադիր է արժանի հակահարված տալ հարձակումներին՝ գործածելով հրետանի և զրահապատ տրանսպորտային միջոցներ:
«Մարտերի մեկնարկը դեռ հարցականի տակ է, բայց իրավիճակն օրեցօր ավելի է սրվում», - հայտնել է պարբերականին ՑԱԽԱԼ-ի ջոկատներից մեկի ավագ լեյտենանտ Ադա Բիբին: Ըստ նրա՝ զինյալները Իսրայելի դեմ կօգտագործեն նույն մեթոդները, ինչ կիրառել են եգիպտական անվտանգության ուժերի դեմ պայքարի համար՝ մարդկային առևանգումների, ականանետ ու զրահապատ տեխնիկայի միջոցով հարձակումներ:
Համաձայն Bild-ի՝ Սինայի թերակղզու ջիհադիստները Սիրիայում և Իրաքում օգտվում են ԻՊ մարտավարական, ֆինանսական աջակցությունից, ինչպես նաև զենք են ստանանում նրանցից:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը