Ապրիլյան պատերազմը եղավ երրորդ դեպքը, երբ Ադրբեջանը մեզ զինադադարով կանգնեցրեց. Պարգև Սրբազան (տեսանյութ)

Պատերազմի ժամանակ լինում են ծայրահեղ պայմաններ, երբ լարվում են մարդու բոլոր ուժերը, որպեսզի հաղթահարվի պատերազմական դրությունը, իսկ խաղաղ պայմաններում մարդը կորցնում է զգոնությունն ու մոռանում ապագայի վտանգների մասին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը՝ խոսելով Արցախի ու արցախցու ապրելակերպից, որն ուղեկցվում է պատերազմով ու խաղաղությամբ:

Ըստ Սրբազանի՝ շահում է այն ազգը, որը միշտ արթուն է մնում՝ իմանալով ապագայի վտանգների մասին:

Պարգև Սրբազանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմը թարմ է բոլորի հիշողություններում. «Մենք վստահ ենք, որ Ադրբեջանը Արցախի հարցի լուծումը տեսնում է պատերազմի միջոցով: Ապրիլյան պատերազմը եղավ երրորդ դեպքը, երբ մեզ կանգնեցրին: Մենք պետք է հակահարված տայինք ու անցնեինք մեր մյուս գործերին, բայց մեզ զանգեցին ու ասացին՝ զինադադար են առաջարկում»:

Պարգև Սրբազանը պնդում է, որ մեր առաջխաղացման դեպքում անպատկերացնելի էր լինելու Իլհամ Ալիևի վիճակը. «Ես շատ բարկացա, երբ մեզ ասացին՝ զինադադար է լինելու: Ես այլևս զինվոր կորցնելուն պատրաստ չէի: Մենք պիտի առաջ գնայինք, բայց Ադրբեջանն արդեն երրորդ անգամ մեզ կանգնեցրեց՝ զինադադարով»:

Հարցին՝խաբվա՞ծ են այն մարդիկ, ովքեր հավատում են խաղաղ ճանապարհով Արցախի հարցի լուծմանը, Պարգև Սրբազանը պատասխանել է. «Ուշ, թե շուտ խաղաղությունը պետք է գա: Մենք երբևէ չենք խախտել զինադադարը՝ լինելով մեր խոսքի տերը: Խաղաղության համար բոլորը պետք է գան ընդհանուր համաձայնության, սակայն մենք այսօր չենք կարող խոսել Ադրբեջանի հետ խաղաղությունից, երբ իրենք մեծ ախորժակ ունեն, ընդհուպ խոսում են Սյունիքի, Երևանի մասին»:

Պարգև Սրբազանի խոսքով՝ ավելի լավ է խոսել խաղաղությունից, քան պատերազմել:

Նա հիշում է դեռ 1993թ.-ին Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցը. «Ասացի՝ աշխարհում կան մի քանի տեսակ սինդրոմներ, այնպես չանեք, որ լինի նաև «ղարաբաղյան սինդրոմ»: Պատերազմը մի օր ավարտվելու է, իսկ մենք պետք է մարդկանց սոցիալական հարցերը լուծենք: Ռոբերտ Քոչարյանը միանգամից որսաց խոսքս ու հանձնաժողով ստեղծեց, որպեսզի հասկանանք՝ ինչ անել, որպեսզի «ղարաբաղյան սինդրոմը» չունենանք»:

Պարգև Սրբազանը նշեց, որ ի պատիվ Ռոբերտ Քոչարյանի՝ արցախցին նման խնդրի չբախվեց:

Դիտարկմանն՝ ի՞նչ վիճակում է այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոերտ Քոչարյանը, ով այսօր մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար և այս պահին գտնվում է կալանքի տակ, Սրբազանը նշել է. «Ռոբերտ Քոչարյանը ուժեղ կամքի տեր մարդ է, բայց ի վերջո նա էլ է մարդ և գուցե նա էլ ընկճված լինի: Ռոբերտ Քոչարյանը ահռելի լումա ունի ազգային ու պետականության գործում ու հիմա հետհայացք գցելով՝ մտածում է՝ «այսքան բան եմ արել, բայց այսօր այս վիճակում եմ»»:

Հարցին՝ այս պահին ի՞նչ կասեիք Ռոբերտ Քոչարյանին, Պարգև Սրբազանը պատասխանել է. «Մաղթում եմ Ռոբերտ Քոչարյանին համբերություն: Կարծում եմ՝ մի օր ամեն ինչ կշրջվի և մենք ազգովի

դիտվել է 439 անգամ
Լրահոս
Ձեր օրինակով ցույց տվեցիք մեր հասարակության անորակությունն ու անողնաշարությունը. Դեմոյան Հարմար պահի Ադրբեջանը կարող է ուժային եղանակով «ապահովել» Հայաստանի հանձն առած այդ պարտավորությունը Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում. մասնագետներ Զուրաբյանը Փաշինյանի հայտարարության առնչությամբ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր Պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքում․ հայրը և որդին հոսպիտալացվել են, զոհ կա Իսրայելը ուժեղացրել է Գազա քաղաքի ռմբակոծությունը «Մեր ձևով» շարժման մեկնարկը․ խոստումներից դեպի իրական գործողություններ Между Францией и Италией вспыхнул дипломатический скандал Փաշինյանի բացահայտ ավտորիտարիզմը, այն արձանագրում է վտանգների մասին․ քաղաքագետ Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի հարցով խաղաղության գործընթացում․ Ֆիդան Հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, վիրավորներ կան․ վարորդը սթափ չէր Ոչ ոք չի կարող զրկվել իր երկիր մուտք գործելու իրավունքից․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության Հոգեբուժարանից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործը բռնվեց 20 կարևորագույն ծրագրեր, որոնք իրականացվել են Գարեգին Բ Կաթողիկոսի ջանքերով Ազատամարտիկ Սարգիսը այսօր քաղբանտարկյալ է․ իրավապաշտպան Պետական բյուջեն կառավարվում է այնպես, ինչպես շատերը կառավարում են իրենց անձնական բյուջեն․ Առաքելյան Ադրբեջանական մամուլը նոր դավադրություն է փնտրում Կիևում Ադրբեջանի դեսպանատան մոտ հարձակման մեջ Տեղի կունենա Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհադեսը․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am