Կորոնավիրուսից մահացել է Բենիտո Խոանեթը

84 տարեկանում կյանքից հեռացել է «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Բենիտո Խոանեթը: Այդ մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն` նշելով, որ նրա մահվան պատճառը կորոնավիրուսով վարակն էր, որի պատճառով Բենիտոյի քրոնիկական հիվանդությունները սրվել էին: