Մարուան Ֆելաինին վարակվել է կորոնավիրուսով

Չինական «Շանդուն Լունենի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հաստատել է լուրերը, որ վարակվել է կորոնավիրուսով։
«Թանկագին ընկերներ, կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, այն դրական էր։ Շնորհակալ եմ երկրպագուներին, բժշկական շտաբին եւ ակումբին ուշադրության համար։ Կհետեւեմ բժիշկների ցուցումներին եւ հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ խաղադաշտ»,- գրել է Ֆելաինին Թվիթերում։