Չինաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները. ԶԼՄ-ներ
Չինաստանում սկսվել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով չինական 21jingji.com պարբերականին, սակայն պաշտոնապես փորձարկումների մեկնարկը չի հաստատվել:
Գրվում է, որ փորձարկումներին 108 կամավոր է մասնակցում, որոնց բաժանել են 36 հոգանոց 3 խմբերի: Առաջին խմբին պատվաստանյութի ցածր չափաբաժին կներարկեն, երկրորդ խմբին՝ միջին, իսկ երրորդին՝ բարձր: Կլինիակական փորձարկումները նախատեսված է իրականացնել մարտի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը:
Կամավորներից մեկը հայտնել է, որ փորձարկմանը մասնակցում են հիմնականում 18-60 տարեկան անձինք:
