Ստեփան Դանիելյան․ Կա միտում՝ թույլ չտալ քննադատել կառավարությանը․

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի Հրապարակը զրուցել է արտակարգ դրության եւ դրա հետ կապված իրավիճակի մասին։

– Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ պարետի գրասենյակն այս օրերին խմբագրություններից պահանջում է հեռացնել հոդվածներ, գրառումներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են խուճապ առաջացնել արտակարգ իրավիճակի պայմաններում։ Խմբագրություններն ունե՞ն հրահանգը չկատարելու բարոյական եւ իրավական իրավունք, եթե, օրինակ, կառավարության անդամներն առաջինն են ոտնահարում օրենքը։ Կան բազմաթիվ օրինակներ, Արսեն Թորոսյանն ասում է՝ չեմ կատարելու դատարանի որոշումը, Նիկոլ Փաշինյանը սուպերմարկետում կարանտինի կանոններն է խախտում, 40 հոգանոց խմբագիրների հավաքներ են արվում, չնայած օրենքում կա 20 հոգուց ավելիի սահմանափակում։

– Արտակարգ իրավիճակներում կառավարությունը մեծ լիազորություններ է ստանում, անգամ կարող է ժամանակավորապես օրենսդիր իշխանության ֆունկցիաները ստանձնել եւ դեկրետներ հրատարակել: Դա հասկանալի է: Հասկանալի է նաեւ այն, որ պետք է վերահսկի նաեւ մամուլը, որպեսզի խուճապ առաջացնող նյութեր չտպագրվեն: Այլ հարց է, թե որքանով են կոնկրետ նյութերը խուճապ առաջացնում եւ որքանով հանրությանը տեղեկատվություն մատակարարում ու անգամ քննադատում կառավարության գործունեությունը: Հրանտ Բագրատյանի նյութի մեջ, որը պարետի գրասենյակը լրատվամիջոցներին պարտադրում է հեռացնել, ես խուճապ առաջացնող տեղեկատվություն չգտա: Ընդամենը փաստարկված կերպով քննադատվում է կառավարության գործունեությունը կամ անգործությունը: Այդտեղ կա միտում՝ թույլ չտալ քննադատել կառավարությանը: Դա, բնականաբար, անընդունելի է: Պարզ է, որ իրենց հրահանգներն առաջին հերթին պետք է կառավարության անդամները կատարեն: Տեսնում ենք, որ երբեմն հենց իրենք դա չեն կատարում: Ձեր բերած օրինակը դրա ապացույցն է: Ինչ վերաբերում է առողջապահության նախարարին, ապա դատարանների որոշմանը չենթարկվելու մասին նրա հայտարարությունը դեռեւս մեծ հետեւանքներ է ունենալու․ կա՛մ նա պետք է պատժվի, կա՛մ մենք բոլորս ստանում ենք իրավունք՝ հետեւելու կառավարության անդամի օրինակին: Նման հակապետական դրսեւորումները պետք է խստագույնս պատժվեն, այլ տարբերակ չկա:

 Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

 

 

դիտվել է 626 անգամ
Լրահոս
Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video) Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Փաշինյանի «շունուշանգյալ» ասածին (video) «Բոլորին դեմ եմ»-ին ընտրողներ, լա՛վ իմացեք՝ դուք ընտրում եք Նիկոլին․ Անժելա Թովմասյան (video) «Ուշադի՛ր եղեք․ Նիկոլն էլի Գյումրի է ուզում գնալ․․․ վրեժ ունի լուծելու»․ Հովհաննես Իշխանյան (video) Սանհանգույցն ու՞ր ա․ Փաշինյանն՝ իր «դերում» (video) Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am