Ո՞վ կսպասեր, որ հեռավոր 1988 թ․ գրաքննությունը կկրկնվի 2020-ին

Հրապարակը գրում է. «Երբ հեռավոր 1988 թվականին առաջին անգամ խմբագիր նշանակվեցի, երկիրը նորից խառնաշփոթի մեջ էր՝ սովետական դարաշրջանն արագ տեմպերով հեռանում էր, սակայն նոր երկիրը դեռ չկար, և հին համակարգերը դիմադրում էին։ Ճիշտ է՝ թերթն ընդամենը գործարանային էր, բայց 2 հազար տպաքանակ ուներ, որն անվճար բաշխվում էր հսկա գործարանի աշխատակիցներին և բավականին ազդեցիկ էր։

Թերթի յուրաքանչյուր համար՝ մինչև տպագրությունը, պետք է անցներ «գլավլիտով»՝ պաշտոնական գրաքննությամբ։ Իսկ «գլավլիտը» Մամուլի շենքի 2-րդ հարկում, անգամ շոգ ամռանը սև կոստյում հագած մի ջղաձիգ տղամարդ էր, ով խոշորացույցով կարդում էր մեր թերթի բոլոր նյութերը և ամեն տողի համար այնպես կռվում, ինչպես սևաստոպոլյան ռազմաճակատում կռվել էին իր նախնիները։

Հիշողությանս մեջ դաջվել է Գդլյան-Իվանով գործի մասին հոդվածը, որտեղ նկարագրել էինք, թե ինչ բացահայտումներ են արել Միջին Ասիայում այս երկու քննիչները՝ ինչ յուրացումների շղթա են հայտնաբերել։


Բնականաբար, օգտվել էինք պաշտոնական տեղեկատվությունից՝ վերլուծելով և հետևություններ անելով, ինչը «գլավլիտին» դուր չեկավ, և փորձեց հանել տալ այդ նյութը։

Հիշում եմ իմ՝ երիտասարդ խմբագրիս համառ վեճը, որի արդյունքում նյութը՝ փոքրիկ շտկումներից հետո, մնաց։

Ո՞վ կսպասեր, որ տասնամյակներ անց՝ 2020 թվականին, ես գրեթե նույն իրավիճակում կհայտնվեմ՝ որպես խմբագիր, և ստիպված կլինեմ պայքարել ազատ խոսքի մեր իրավունքի իրացման համար։ Եվ ո՞վ կսպասեր, որ գրաքննության ջատագովը կդառնա իմ նախկին գործընկերը, որը նույնպես տասնամյակներ շարունակ պայքարել է ազատ խոսքի իրավունքի համար և ժամանակին ոչ քիչ ջանքեր է դրել իր հիմնադրած թերթում ազատորեն գրելու և լիարժեք արտահայտվելու համար։ Պատմությունը կրկնվո՞ւմ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am