Սիրիայի իրավիճակը` ուշադրության կենտրոնում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի իրավիճակը եւ ռուս-թուրքական համաձայնությունների իրականացումը:
Պուտին Ասադին շնորհավորել է գալիք մուսուլմանական տոնի՝ Մուհամեդ մարգարեի համբարձման կապակցությամբ:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննարկվել են սիրիական Սահմանադրական կոմիտեի շրջանակում քաղաքական պրոցեսի առաջընթացի հարցերը, ինչպես նաեւ Սիրիային տրամադրվող մարդասիրական աջակցության հարցը:
