«Կառավարությունը «Հրազդան ցեմենտ»-ի պարտքն է ջրում» (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք Ազգային ժողովը քննարկման է դրել «Հրազդան ցեմենտ» ընկերությանը 510 մլն դրամ տույժերից ազատելու մասին որոշման նախագիծը:«Կառավարության այս նախաձեռնության շրջանակներում ընդամենը հնարավորություն է ստեղծում, որ 470 աշխատատեղ ունեցող ընկերությունը շարունակի գործել, բայց վաղը եթե ձեռնարկությունը հայտնվի այլ վիճակում, որեւէ ձեւով կառավարությունը պատասխանատվություն չի կարող կրել։ Կառավարությունն ընդառաջ է գնում բաժնետիրոջ առաջարկին»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ի պատասխան՝ Խաչատուր Քոքոբելյանը նշեց, թե կառավարությունը պարզապես «պարտք է ջրում»։ Տեսանյութը՝ a1plus.am-ի
