«Հրազդան ցեմենտ»-ին արտոնություններ տալու նախագիծը չորրորդ անգամ դրվեց քննարկման
Ազգային ժողովը քիչ առաջ քննարկման դրեց «Հրազդան ցեմենտ» ընկերությանը 510 մլն դրամ տույժերից ազատելու մասին որոշման նախագիծը:Նախագիծը զեկուցող Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս նախագիծը քննարկման է դրվում արդեն չորրորդ անգամ: «Խոսքը չի գնում հարկերից ազատելու մասին, այլ հարկերն ուշացնելու համար սահմանված տույժերից ազատելու մասին»,- պարզաբանեց Մինասյանը: Նշենք, որ շաբաթներ առաջ Ազգային ժողովը մերժել էր այս նախագիծը:
