Կաննի կինոփառատոնը հետաձգվել է
Ֆրանսիայում տեղի չի ունենա 2020 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնը նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին ասվում է կինոփառատոնի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Միջոցառումը տեղի էր ունենալու մայիսի 12-ից 23-ը, սակայն գուցե այն տեղափոխվի 2020 թվականի հունիսի վերջից հուլիսի սկիզբ։
