«Եվրատեսիլ 2020»-ը չեղյալ կհայտարարվի
«Եվրատեսիլ 2020» միջազգային երաժշտական մրցույթը չեղյալ կհայտարարվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Այս մասին, հղում անելով աղբյուրներին, Twitter- ում հայտնում է իսրայելական հեռուստառադիոհեռարձակողների կորպորացիան, գրում է lenta.ru֊ն։
«Մենք հասկանում ենք, որ դուք անհամբերությամբ սպասում եք նոր տեղեկությունների՝ «Եվրատեսիլ»-ի հետագա ընթացքի հետ կապված։ Մնացեք մեզ հետ: Հուսով ենք, որ շուտով մենք ավելի շատ տեղեկություններ կունենանք»,- ասված է հաղորդագրության մեջ:
