Քվեարկությունը կանցկացվի ապրիլի 22-ին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսական քվեարկությունն ապրիլի 22-ին անցկացնելու մասին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը հայտարարել է, որ հրամանագիրը չի սահմանափակվում տվյալ ամսաթվով, այնպես որ քվեարկությունը հնարավոր կլինի հետաձգել, եթե իրավիճակը դա պահանջի:
