ԱԺ արտահերթ նիստում կրկին «Հրազդան Ցեմենտ»-ի հարցն է.ՈՒՂԻՂ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում նորից «Հրազդան Ցեմենտ»-ին արտոնություններ տրամադրելու հարցն է, որն առաջին ընթերցմամբ մոտ 2 շաբաթ առաջ չանցավ։
