Ինձ բան չի եղել, պարզապես Էրդողանն է ֆաշիստ դարձել ...
Թուրքիայի քաղաքական կյանքում սկանդալային բացահայտումներով հայտնի թվիթերյան ֆենոմեն Ֆուաթ Ավնին երկար բացակայությունից հետո կրկին Twitter-ում գրառում է կատարել։
Twitter-ի իր էջում Ֆուաթ Ավնին գրել է հետեւյալը․ «Ինձ բան չի եղել, պարզապես Էրդողանն է ֆաշիստ դարձել»։
Թուրքական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ֆուաթ Ավնին բացահայտվել ու ձերբակալվել է։

