Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային կոչ է արել չքաղաքականացնել պատմությունը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որը քննարկվելու է Բունդեսթագում: «Մեզ համար որևէ նշանակություն չունեն երրորդ երկրների խորհրդարանների կողմից պատմությունը քաղաքականացնելու փորձերը, որոնք էլ ավելի են սրում հարցը: Ցեղասպանությունն այն թեման չէ, որը կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք: Անկարան առանց այն էլ առաջարկել է ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ այդ հարցի մանրակրկիտ հետազոտման համար: 1915 թվականի դեպքերն ուսումնասիրելու մասին Թուրքիայի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Մենք Գերմանիայի իշխանություններին հայտնել ենք այդ հարցի շուրջ մեր դիրքորոշումը և ափսոսանքով հետևում ենք, որ վերջին տարիներին Բեռլինը հավատարիմ չէ չեզոք քաղաքականությանը: Նման մոտեցումը վիրավորում է թուրքական արմատներով Գերմանիայի քաղաքացիներին և ընդհանրապես թուրք ժողովրդին: Համոզված եմ, որ Գերմանիան կհիշի՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» հնչեղ գործով: 1915 թվականի դեպքերի վերաբերյալ որոշումը բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների վրա: Մենք Գերմանիայի խորհրդարանին կոչ ենք անում առողջ մտածողության ու դատողության»,- ասել է նա: Հիշեցնենք, որ օրեր առաջ Բունդեսթագի փոխնախագահ, Կանաչների կուսակցության անդամ Կլաուդիա Ռոտը հույս էր հայտնել, որ Բունդեսթագում ներկայացված խորհրդարանական խմբերը ևս մեկ անգամ վիզ չեն ծռի Թուրքիայի առջև և հունիսի 2-ին կընդունեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am