4 նոր տարր Մենդելեևի աղյուսակում
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կայքում (IUPAC) ասված է,որ քիմիական տարրերի Մենդելեևի աղյուսակը համալրվել է 4 տարրով` 113,115,117,117 ատոմային համարներով: Բոլոր 4 տարրերը արհեստականորեն սինթեզվել են: Բնության մեջ ուրանից ծանր տարրեր գոյություն չունեն, այսինքն` 92-ից ավել ատոմային համարներով (ըստ պրոտոնների թվի ատոմի միջուկում): Դրանք ստանում են արհեստական սինթեզի միջոցով:
