Ղազախստանում քրեական պատասխանատվության են ենթարկել կորոնավիրուսով վարակված կնոջը
Ղազախստանում կորոնավիրուսով հիվանդ կնոջը քրեական պատասխանատվության են ենթարկել:
Կինը հրաժարավել է տեղեկություն տրամադրել այն անձանց մասին, որոնց հետ շփվել է:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն՝ հղում անելով Ալմաթիի ոստիկանությանը, կինը խոչընդոտում է սանիտարական ծառայությունների աշխատանքներին և միտումնավոր կերպով չի նշում վարակվելուց հետո իր հետ շփված մարդկանց անունները:
