Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. բախվել են դեռևս անհայտ և Նիվա մակնիշի ավտոմեքենաները, Նիվան էլ շպրտվել է ճանապարհից դուրս, կա 1 զոհ, 3 վիրավոր

Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49 կմ-ում դեպի Երևան ընթանալիս բախվել են անհայտ մակնիշի և համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Միրումյանի վարած Վազ 2121 մակնիշի 72 MՏ 722 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողի և ավազի կույտերին, այնուհետև բախվել ճամփեզրին գտնվող «Վանիկ Կարապետյան» ԱՁ-ին պատկանող, սակայն չգործող սննդի տաղավարին և հայտնվել ծառերի մեջ։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Մաքրավան գյուղի բնակիչներ, 54-ամյա Մ. Ն-ն, 57-ամյա Ա. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հովիկ Դանիելյանը տեղում մահացել է։ Բախումից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 01։50-ի սահմաններում «Սուրբ Գիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել վարորդ Ս. Միրումյանը և հայտնել, որ մարմնական վնասվածքներ է ստացել նշված ավտովթարի հետևանքով։ Օպերատիվոեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ա. Ղազարյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Սարգսյանը։ Վթարի մասին ՃՈ 1-7 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Աշոտ Խաչատրյանի, Սերգո Երիցյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Խաչատրյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն դեպքի վայրում Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում պարզել էին, թե ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա էր բախվել Նիվային, որից հետո սկսեցին կատարել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Ա. Հ-ն և հայտնել, որ ինքն է եղել վթարի մասնակիցը՝ հավանաբար, տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչներն արդեն «հելել են իր հետքի վրա», այլ ելք չունենալով՝ նրկայացել է իրավապահներին։ Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան եղել է կամ Porsche Cayenne կամ Mercedes։ 

դիտվել է 458 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am