Կառավարությունը պատրաստվում է քննարկել հանրաքվեի չեղարկման հարցը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ասաց, որ կառավարությունը պատրաստվում է քննարկել հանրաքվեի չեղարկման և ՀՀ որոշ տարածքներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:
Ինչպես ասել է` քաղաքական որևէ նպատակ ավելի կարևոր չէ, քան մարդկանց առողջությունը, և եթե պարզվի, որ վիճակը անհամատեղելի է հանրաքվեի հետ, ապա կքննարկվի նաև այդ հարցը:
