Ունենք ևս 2 հաստատված դեպք. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է.
«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք:
✅ Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է»:
