Սերենա Ուիլյամսը կմեկուսանա կորոնավիրուսի պատճառով
Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկում կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար:
Ինչպես հաղորդում է CNN-ը, մարզուհին առաջիկա վեց շաբաթվա ընթացքում ժամանակն անցկացնելու է միայն իր ընտանիքի՝ ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի և իրենց 2-ամյա դստեր՝ Օլիմպիայի հետ:
«Հաջորդ 6 շաբաթն անցկացնելու եմ միայնության մեջ՝ լինելով կին և մայր, եփելով և մաքրելով: Գարնանային մաքրություններ: Դիմահարդարման դասընթացներ: Ես ձեզ կպատմեմ, թե ինչպես են գործերն առաջ գնում… բոլորդ լավ մնացեք: Սա լուրջ է»,- գրել է Ուիլյամսը:
