Օդից պատերազմի հոտ է գալիս. Աշխարհը մեծ ցնցումների նախաշեմին

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը օրերս ռմբակոծեցին Իրաքում գործող իրանամետ խմբավորումներից մեկի` «Քաթաիբ Հըզբոլա»-ի տեղակայման վայրերը:

Ավիահարվածների հետևանքով զոհեր կային: Իրաքի զինվորականները հայտնեցին, որ հինգ թիրախների հարվածների հետևանքով երեք զինվորական է զոհվել, երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ, տասներկու մարդ վիրավորվել է:

Ամերիկյան օդուժի ավիահարվածնները լարվածություն են առաջացրել տարածաշրջանում: Բաղդադը դատապարտել է` այն գնահատելով ագրեսիա երկրի դեմ, Իրաքի ինքնիշխանության խախտում: Իրաքի արտգործնախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Բրիտանիայի դեսպանները կանչվելու են ԱԳՆ: Իրանամետ խմբավորման դեմ օդային հարվածներին ամերիկյան օդուժից բացի, մասնակցել են նաև բրիտանական ռազմական օդանավեր:

Թեհրանը իր հերթին ԱՄՆ-ի նախագահին զգուշացրել է «վտանգավոր գործողություների» դիմելու փոխարեն հեռանալ տարածաշրջանից: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աբաս Մուսավին, ըստ «Ազատության», ասել է, թե ԱՄՆ նախագահը վտանգավոր գործողությունների և անհիմն մեղադրանքների փոխարեն պետք է վերանայի տարածաշրջանում իր զորքերի ներկայությունն ու վարքագիծը:
Բաղդադի և Թեհրանի հայտարարություններից ժամեր առաջ Պենտագոնն ասել էր, որ ավիահարվածները հասցվել են «Քաթաիբ Հըզբոլա» խմբավորման ռազմական հինգ պահեստներին, որտեղ պահվող սպառազինությունները, զենքերը օգտագործում էին ԱՄՆ-ի և դաշնակիցների դեմ: Պենտագոնը հայտարարել է, որ ավիահարվածները պաշտպանական էին, համարժեք և ուղիղ պատասխան Իրանի աջակցությունը վայելող շիա ռազմական խմբավորումների սպառնալիքներին: Դրանից մեկ օր առաջ հրթիռակոծվել էր Բաղդադից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Քեմփ Թաջի» ռազմակայանը, որի հետևանքով երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զինծառայողներ էին զոհվել, ավելի քան մեկ տասնյակ զինծառայող վիրավորվել է:

Ի դեպ, ոչ մի խմբավորում չի ստանձնել ռազմակայանի վրա հարձակման պատասխանատվությունը, բայց Պենտագոնը պնդում է, որ այն իրականացրել են «Հզբոլայի» իրաքյան խմբավորումները: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, հաստատելով մարտի 12-ին Իրաքում ամերիկյան օդուժի ավիահարվածները, ասել է, թե «Միացյալ Նահանգները չի հանդուրժի մեր ժողովրդի, մեր շահերի և մեր դաշնակիցների վրա հարձակումները»:

Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Քեննեթ ՄըքՔենզին սենատի հանձնաժողովում ասել է, թե իրանամետ «Քաթաիբ Հըզբոլան» միակ խմբավորումն է, որը հայտնի է անցյալում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի վրա Իրաքում կատարած հարձակումներով: Բրիտանիայի արտգործնախարար Դոմենիկ Ռաաբը կոալիցիոն ուժերի գործողությունը բնորոշել է արագ, վճռական և համարժեք և զգուշացրել՝ որևէ մեկը, ով կցանկանա վնաս հասցնել կոալիցիոն ուժերին, պետք է սպասի ուժեղ պատասխանի:
Մարտի 12-ին ավիահարվածներ են հասցվել նաև Սիրիայի տարածքում գտնվող զինյալ խմբավորումներին: Լոնդոնում գտնվող սիրիական մարդու իրավունքների ուսումնասիրությունների կենտրոնը հաղորդել էր, որ Սիրիայի արևելքում Իրաքի սահմանին մոտ գտնվող Ալբու Քամալ քաղաքում 26 գրոհայիններ են սպանվել ավիահարվածների հետևանքով: Նշվում է, որ այդ գրոհայինները ևս Իրանի աջակցությունը վայելող իրաքյան զինված խմբավորման անդամներ էին, և որ ավիահարվածները կատարել են ԱՄՆ-ի գլխավորած կոլաիցիոն ուժերի ռազմական օդանավերը: Սակայն ամերիկացի պաշտոնյաները չեն հաստատել այդ գործողությանը ամերիկյան օդուժի մասնակցությունը:

Աշխարհը, թևակոխել է ամենավտանգավոր փուլը: Շարունակական պատերազմներն ու ավերածությունները, կարծես, տանում են համաշխարհային նոր պատերազմի բռնկման: Զպառազինությունների մրցավազքն արդեն վաղուց դուրս է եկել սահմաններից, չկան դրանց վերահսկման սահմանները:

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել հրաժարվել դեպի պատերազմ տանող քաղաքականությունից և սկսել դիմադրել կորոնավիրուսային վարակին: Նրա կոչը հրապարակվել է «Новая газета» պարբերականում:

Գորբաչովը հիշեցրել է, որ ընդամենը երկու տասնամյակներում «աշխարհը երկու անգամ կանգնած է եղել համաշխարհային տերությունների մասնակցությամբ բախման եզրին»: Նա բերել է Սիրիայում, Իրանում և Իրաքում տեղի ունեցած պատերազմների օրինակները: «Ի՞նչ է սա: Սա «պատերազմի եզրին հավասարակշռելության» հին քաղաքականությունն է: Վտանգավոր, արկածախնդիր քաղաքականություն»,-նշել է իր խոսքում խորհրդային նախկին ղեկավարը:

Նրա խոսքով՝ «օդից պատերազմի հոտ է գալիս», քանի որ երկրները սկսել են միմյանց մեղադրել սադրանքների մեջ և սկսել են դուրս գալ սպառազինության սահմանափակումների պայմանավորվածությունների շրջանակներից: ԽՍՀՄ նախագահի կարծիքով՝ պետք է խուսափել այն քաղաքականությունից, որը տանում է դեպի պատերազմ: Նա կոչ է արել համաշխարհային առաջնորդներին փոխել իրենց քաղաքականությունը:

Եվրամիությունն էլ իր հերթին երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ: Այս մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ: Հայտարարության համաձայն՝ խորհուրդը որոշել է մինչև 2020 թ. սեպտեմբերի 15-ը երկարաձգել պատժամիջոցները, իսկ պատճառը գործողություններն են, որոնք սպառնում են Ուկրաինայի անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցները ներկայում վերաբերում են 175 ֆիզիկական և 44 իրավաբանական անձանց:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9107 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am