Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 25 տոկոսով
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն՝ 2015 թվականին Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 25 տոկոսով և կազմել 1.08 միլիարդ դոլար։ Այդ կրճատումը կապված է դրամական փոխանցումների հիմնական աղբյուր Ռուսաստանից, ինչպես նաև Հունաստանից դրամական փոխանցումների նվազման հետ։ Երրորդ տեղում Իտալիան է՝ 109 միլիոն դոլար։
