Հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման մասին սկսել են ակնարկել իշխանամերձ որոշ շրջանակներ

«Օրերս «Սասնա ծռերը» բավականին կոշտ դիրքորոշմամբ էին հանդես եկել՝ կոչ անելով չեղարկել հանրաքվեն։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ «Ծռերի» կողմից առաջ քաշած թեզերը համաձայնեցված էին իշխանությունների հետ: Նման հայտարարությունները ի հայտ են գալիս որպես յուրահատուկ ապահովագրական «բարձիկ» իշխանությունների համար՝ որոշակի փուլում համապատասխան որոշում ընդունելու համար:

Իսկ ահա վերջին երկու օրերին տարբեր քաղաքական ուժեր, ինչպես նաև անհատներ ավելի ու ավելի հաճախ էին հանդես գալիս հանրաքվեն չեղարկելու կամ հետաձգելու առաջարկով. հիմնական պատճառը կորոնավիրուսի սպառնալիքն է, որն օրըստօրե ավելի է ահագնանում։

Եթե այս հայտարարություններին ու կոչերին հավելենք ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը, ապա պատկերն առավել պարզ է դառնում։

Մեր աղբյուրը փոխանցել է, որ իշխանության ներսում երեկ ու նախօրեին ինտենսիվ քննարկվել են ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ հանրաքվեն ընդհանրապես չեղարկելու հնարավորությունը: Իշխանությունները երեկվա դրությամբ (մինչ թերթի տպարան ուղարկելը) որոշում ունեին առկախել հանրաքվեի հետ կապված հարցերը՝ չբացառելով, որ վիրուսի առավել շոշափելի վտանգը կարող է կտրուկ որոշումներ կայացնելու հիմք դառնալ:

Ի դեպ, որպես ամենահավանական տարբերակ նշվում էր հանրաքվեն մինչև հունիս հետաձգելը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն այս թեմայի հետ կապված քննարկումներ են ունեցել նաև ԿԸՀ հետ՝ նշելով, որ հնարավոր հետաձգման դեպքում հանձնաժողովները կմնան նույն կազմով, ուղղակի աշխատանքները որոշ ժամանակով կհետաձգվեն։

Ի դեպ, պատահական չէ, որ իրենց գրառումներում հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման մասին սկսել էին աղոտ ակնարկել նաև իշխանամերձ որոշ շրջանակներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 325 անգամ
Լրահոս
«Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․ «Եթե Նիկոլն իմանա՝ ինչ է արել Եզրաս Սրբազանը, կգժվի․․․» (video) Գյումրիում պարտությունից հետո ինչպե՞ս Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ում տեղավորեցիք․․․ Ռոմանոս Պետրոսյան (video) Նիկոլին ընտրել չկա՛․ քաղաքացի (video) Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video) Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Փաշինյանի «շունուշանգյալ» ասածին (video) «Բոլորին դեմ եմ»-ին ընտրողներ, լա՛վ իմացեք՝ դուք ընտրում եք Նիկոլին․ Անժելա Թովմասյան (video) «Ուշադի՛ր եղեք․ Նիկոլն էլի Գյումրի է ուզում գնալ․․․ վրեժ ունի լուծելու»․ Հովհաննես Իշխանյան (video) Սանհանգույցն ու՞ր ա․ Փաշինյանն՝ իր «դերում» (video) Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am