Կքննարկվեն Թուրքիայի համար ցավոտ հարցեր
Գերմանիան հունվարի 22-ին Բեռլինում միջկառավարական խորհրդակցություններ է անցկացնելու Թուրքիայի կառավարության անդամների հետ։ Դրանց ժամանակ քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են քրդերի հանդեպ Անկարայի քաղաքականությունը և երկրում մամուլի ազատությունը՝ ասված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շաբաթական ուղերձում, գրում է TASS լրատվական գործակալությունը: Դրա համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվելու են Թուրքիայի համար ցավոտ հարցեր՝ խոսքի ազատությունն ու «Քրդական հարցը»։
