«Արսենալի» գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հանձնել է կորոնավիրուսի թեստ, որը դրական արդյունք է ցույց տվել:
Ակումբի այն մասնակիցները, ովքեր սերտ շփման մեջ են եղել Արտետայի հետ, մեկուսացվել են:
Ակումբի տարածքում իրականացվում են ախտահանման աշխատանքներ:
