Ում չի ներում Պուտինը. Նրա՝ «թռած», «հրապարակներով ու տանիքներով վազող» գործընկերները

2008 թվականի օգոստոսի 8-ի գիշերը Վրաստանը զորք մտցրեց Հարավային Օսիա: Ռուսաստանը կանգնեց ի պաշտպանություն խաղաղ բնակչության և այնտեղ գտնվող իր խաղաղապահների: Ռուս-վրացական հնգօրյա պատերազմի հետևանքով 1000-ից ավելի մարդ մահացավ: 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

Այս իրադարձություններից 12 տարի անց Պուտինն անդրադարձել է այս թեմային:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, պարզվում է, Ռուսաստանի նախագահին խոստացել էր, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները չի լուծելու ուժի գործադրմամբ, սակայն հետո չի պահել խոստումը, «ՏԱՍՍ» գործակալությանը՝ «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի շրջանակում հարցազրույցում պատմել է Պուտինը:
«Մենք նրա հետ բազմիցս խոսել ենք այդ մասին, երբ նա դեռ նախագահ էր»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը: Նրա խոսքով՝ ինքը Սաակաշվիլիին խնդրել է «ոչ մի դեպքում չփորձել Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները լուծել ուժային ճանապարհով», ինչին ի պատասխան Վրաստանի նախագահը խոստացել է «երբեք նման բան չանել»: «Ոչ, ոչ, ես դա երբեք չեմ անի... Բայց արեց: Արեց ու ստացավ»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Խոսելով Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ այդ երկրի իշխանությունները «մի կողմ թռան» Ռուսաստանից: «Եվ մենք այստեղ կապ չունենք: Թող նրանք Միխեիլ Նիկոլաևիչին շնորհակալություն հայտնեն»,-շեշտել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինը համաձայն չէ, որ Ռուսաստանից սկսել են «հեռու սողալ» ոչ միայն հեռավոր, այլ նաև մերձավոր հարևանները, նույն հարցազրույցում Ռուսաստանի նախագահն ասել է. «Սա այդպիսի բան չեմ տեսնում: Ո՞վ սկսել հեռու սողալ»: Իսկ երբ լրագրողը նշել է Վրաստանին, նա պատասխանել է. «Նրանք ոչ թե հեռու են սողացել, այլ մի կողմ են թռել»:

Ապա՝ Պուտինը հավելել է, որ Սաակաշվիլին «մարտյան կատվի պես» մինչև հիմա վազում է հրապարակներով ու տանիքներով...

Պուտինը, կարելի է ասել, բավական կոպիտ ձևակերպումով է նկարագրել իր և Սաակաշվիլիի միջև եղած խոսակցությունը:

Բայցև այդկերպ նա իր գործընկերներին ցույց է տալիս, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրինակով, նա չի սիրում, երբ մարդիկ խոսքը դրժում են: Ասել կուզի՝ վրաց գործընկերը խոստացել էր իրեն ուժ չգործադրել Հարավային Օսիայում և Աբխազիայում, սակայն խոստմանը տեր չի եղել:
Ռուսաստանի նախագահը «ՏԱՍՍ» գործակալությանը՝ «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի շրջանակում, անկեղծացել ու նաև հավելել է, որ Սաակաշվիլիի հետ բազմիցս քննարկել են հարցը, երբ վերջինս Վրաստանի նախագահն էր:

Հետաքրքիր զուգադիպությամբ նույն հարցազրույցում Պուտինը խոսել է նաև Ռուսաստանի առաջնորդ, կրկին ազգությամբ վրացի մեկ այլ գործչի՝ Ստալինի մասին...
Ահա Պուտինը նկատել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար պատասխանատու են այն երկրները, որոնք 1938 թվականին ստորագրել են Չեխոսլովակիայի շրջաններից մեկը Գերմանիային հանձնելու մասին համաձայնագիրը: Նա նկատել է, որ Եվրախորհրդարանում «ամեն տեսակի սուտ» են ասում պատերազմը սկսելու համար Հիտլերի և Ստալինի նույն մեղավորության մասին: «Անհեթեթություն է ուղղակի: Ստալինը, ինչպես էլ որ նրան ընդունենք, նա բռնակալ էր և այլն, սակայն նա իրեն չի կեղտոտել Հիտլերի հետ շփումներով, և ոչ մի Ստալին-Հիտլեր ստորագրություն չկա»,- ասել է Պուտինը:

Պուտինը նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդները հակառակը, բազմիցս հանդիպել են Հիտլերին և «հանձնել են» Չեխոսլովակիան. «Այ, հենց նրանք էլ մեղավոր են, սկսած 1938 թվականից»:
Պուտինը առանձնահատուկ վերաբերմունք ունեի ԽՍՀՄ պատմության նկատմամբ, նա բազմիցս մի քանի առիթներով դա ապացուցել է: Նա մի անգամ նաև մեծ ափսոսանքով խոսեց ԽՍՀՄ-ի փլուզման մասին:

Առհասարակ, Պուտինը հետաքրքիր մոտեցմամբ է միջազգային հանրությանն ուղերձներ հղում: Նա իր օրինակներով՝ ցույց է տալիս, թե որքան կարող է նվիրված լինել գործընկերներին, և ընդհակառակը՝ նրանց վրա, այսպես ասած՝ «խաչ քաշել» ընդմիշտ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7276 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am