Նիկոլի թիմի վերին օղակներում էսօր կան մարդիկ, ովքեր երկու տարի առաջ փաբերում պարտքով խմում էին․Կոնստանտին Տեր-Նակալյան (video)

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի միակ հաջողությունը, որին իրենք հասել են, դա նախկիններին մերժելն է։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է նա՝ խոսելով «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։

Ըստ քաղաքագետի՝ քարոզարշավի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն անցնում է «ռոբասերժական» բառամթերքի կիրառմանն, իրեն թվում է՝ ինքը կհաղթի հանրաքվեն․ «Նախկինները չեն մասնակցում անգամ «Ոչ»-ի քարոզարշավին, բայց անգամ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն իր որդեգրած ռազմավարությամբ է առաջնորդվում»։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունն անգամ «ամոթանք է» տալիս նախկիններին, որ քիչ է՝ քարոզարշավին չեն մասնակցում, դրան էլ զուգահեռ բոյկոտում են․ «Միակ տարբերակը, որ հանրաքվեով Նիկոլ Փաշինյանը հաղթի, դա ընտրակեղծարարությունն է։ Դրա համար էլ իշխանությանն օդ ու ջրի պես պետք է, որ շատ մարդ մասնակցի հանրաքվեին, որպեսզի հեշտ լինի լցոնումներ անելը»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի գնահատմամբ՝ այս իշխանությունն այնքան ապաշնորհ է, որ որևիցե բան մերժելուց բացի, ուրիշ ոչնչի շնորհք չունի․ «Իշխանությունը չի կարողանում ձևակերպի՝ ինչի համար է այս հանրաքվեն, դրա համար էլ գնում է նախկիններին մերժելու ճանապարհով»։

Շարունակելով Կոնստանտին Տեր-Նակալյանի միտքը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը նշել է․ «Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է և չկա կոնտենտ ներկայացնելու, խոսելու թեմա: Դրա համար էլ չի կարող ասել՝ Սահմանադրության փաթեթային փոփոխությունը դրել ենք մի կողմ և յոթ դատավոր-անդամների հետևից ենք ընկել»։

Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ իշխանությունն օգտագործում է դեռ 2018թ․ օգտագործած բառապաշարը, որպեսզի հոգեբանորեն ազդի նաև հանրության վրա։

Դիտարկմանը՝ կա սոցիոլոգիական կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ մարդիկ հնարավոր է չգնան ընտրատեղամասեր, դրա համար անձամբ է մասնակցում քարոզարշավին, քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշել է․ «Անգամ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը չի փրկում իրավիճակը, հիշեք մետրոյում տեղի ունեցածը։ Ես կարծում եմ՝ Երևանում Փաշինյանը կխուսափի քարոզարշավից»։

Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ իր հերթին համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է հանրաքվեն չեղարկել․ «Եթե իշխանությունը տեսնի, որ անհրաժեշտ «Այո»-ներ հավաքվելու հույս չկա հանրաքվեին, Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման վտանգի պատրվակով կփորձի չեղարկել հանրաքվեն, որը չպետք է թույլ տանք, որ լինի»։

Խոսելով պարգևավճարների մասին՝ Նաիրա Կարապետյանն ասել է, որ պարգևավճարների մեծ տարափը կոչվում է համակարգային կոռուպցիա․ «Հունվար ամսվա 16 աշխատանքային օրվա համար ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը հարյուր տոկոսով պարգևավճար են ստացել, այն դեպքում, որ տարեսկզբին չկա խնայած գումար, կամ էլ մնացորդ»։

Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ նշել է․ «Նիկոլ Փաշինյանի թիմի վերին օղակներում այսօր կան մարդիկ, ովքեր երկու տարի առաջ փաբերում պարտքով էին խմում, այսօր մեկ ու կես միլիոնի աշխատավարձ են ստանում ու պարգևավճարներ»։

Ըստ Տեր-Նակալյանի՝ իր էությամբ Նիկոլ Փաշինյանը մանր ժուլիկ է։

դիտվել է 7383 անգամ
Լրահոս
Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video) Մտածեցի՝ «հիմա ի՞նչ գյուղ է ծախել, որ թոշակները բարձրացնում է» (video) «Ստորացրե՞ց երեկ Փաշինյանն իր փոխոստիկանապետերին»․ Նարինե Դիլբարյան (video) Большая манипуляция Пашиняна и ЕС: чего на самом деле ждать от TRIPP? — Арешев раскрывает скобки (video) Գումարները փոշիացրել եք․ գնացի այնտեղ, շենքը տեղում եղավ՝ ներողություն կխնդրեմ․ Արման Ղազարյան (video) Ընտրություններից առաջ անհանգի՞ստ եք․․․ Գևորգ Պապոյանի արձագանքը (video) Նիկոլ քեզ չեմ ընտրի, ամեն ինչ խարաբ ա․ Գնդեվազի բնակիչ (video) Բժիշկների մոտ բունտ է հասունանում․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչպես են Նիկոլի բանկերը թալանում ժողովրդին. Գառնիկ Դանիելյան (video) Արցախից բռնատեղահանված ընտանիքը դժվարությամբ է գոյատևում Բյուրեղավանում (video) Իշխանությունը սարսափած է ընդդիմության միավորումից․ Էդգար Էլբակյան (video) Գյուղում անգամ կենտրոնական կոյուղի չկա, ամեն բնակիչ իր համար անցկացրել է կոյուղի․ Լուսակերտի բնակիչ (video) Ե՞րբ են 600 հազար հայերը վերադառնալու Ադրբեջան․ Էդգար Էլբակյան (video) Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը ձերբակալվել է մարտի 1-ի գործի շրջանակում․ ՔԿ Իրանում լրտեսական սարքավորումների սկանդալի կենտրոնում հայտնված հոլանդացի դիվանագետը փախուստի է դիմել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am