Ավելի քան 300 տնտեսագետներ են ստորագրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին և պետությունների այլ ղեկավարների հղված կոչը, որում ասված է օֆշորային գոտիների գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին, տեղեկացնում է BBC-ին:
Նամակում ընդգծված է, որ օֆշորները սոսկ բարձրացնում են աշխարհում կոռուպցիայի մակարդակը և միջազգային կորպորացիաներին օգնում ֆինանսական օգուտներ ստանալ մյուսների հաշվին:
Փաստաթուղթը հրապարակվել է կոռուպցիայի դեմ պայքարի՝ այս շաբաթ Լոնդոնում կայանալիք խորհրդաժողովի բացման նախաշեմին:
Դիմումն ստորագրածների թվում են՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Անգուս Դիտոնը, Արժույթի միջազգային հմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը և Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Մարիաննա Մացուկատոն:
Մեկ ամիս առաջ Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի՝ մամուլում հայտնված միլիոնավոր փաստաթղթերը համընդհանուր ուշադրություն են հրավիրել օֆշորների գործունեության նկատմամբ:
Դրանցում նշված է, որ Mossack Fonseca-ն մի շարք դեպքերում սպասարկյալներին օգնել է լվանալու փողերը, խուսափելու պատժամիջոցներից և հարկերից: Փաստաթղթերում հիշատակվում են պետությունների 72 ներկայիս կամ նախկին ղեկավարներ, ինչպես նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, գործարարներ և մշակույթի գործիչներ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը