Վիրավորվել է գեներալ Սեյրան Սարոյանի հորաքրոջ տղան
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր` մայիսի 9-ին, կեսօրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 32-ամյա Արթուր Սարոյանը: Վերջինս, ըստ կայքի, վիրավորվել է Օմարի լեռնանցքը պաշտպանելիս: Նա կամավորական հիմունքներով ապրիլի 3-ից գտնվում էր Օմարի լեռնանցքում: Ըստ տեղեկությունների` Ա. Սարոյանը Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հորաքրոջ տղան է: Նա վիարվորվել է որովայնի մասում և այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրան միացրել են արհեստական շնչառական ապարատ: Աղբյուրն` այստեղ
