Թեհրանում անցկացվող ըմբշամարտի ամենամյա միջազգային խոշոր մրցաշարում, որը նվիրված է Իրանի առաջին ըմբշամարտիկ օլիմպիական չեմպիոն Ղոլամրեզա Թախթիի հիշատակին, Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճել են ընդամենը մեկ մեդալ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 61 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը չնայած հանդես է եկել իր համար անսովոր 57 կգ կարգում, սակայն զբաղեցրել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Նա պարգեւատրվել է 2000 ԱՄՆ դոլարով:
Մեր մյուս ըմբիշներից համեմատաբար հաջող են հանդես եկել 57 կգ քաշային Հմայակ Աղաջանյանն ու 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը, որոնք չեն կարողացել հաղթահարել 3-րդ տեղի համար պայքարի վերջին արգելքը եւ բավարարվել են 5-րդ տեղով: Վերջինները ստացել են 1000-ական ԱՄՆ դոլար պարգեւավճար:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը