Հետաքրքիր դրվագ. Նիկոլ Փաշինյանը կփակի՞ անցյալի էջը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գորիսում կայացած քարոզչական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին է ներկայացվելու նաեւ «Հանրաքվեի հռչակագիրը», որը նա հրապարակել է այդ նույն հանրահավաքում։ Այդ փաստաթուղթը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պարունակում է իրավաքաղաքական գնահատական նախորդ երեսուն տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին։ Այդ հռչակագրի տրամաբանությունն այն է, որ սկսած 1995 թվականից՝ մինչեւ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, Հայաստանում ամեն ինչ վատ է եղել, գործել են կոռումպացված, հանցավոր իշխանություններ, քաղաքացիները հարստահարվել են, բյուջեն թալանվել է, եւ այլն, ու այդպես շարունակ։

Այսինքն՝ հռչակագիր անվանված այդ փաստաթուղթն իր մեջ պարունակում է գրեթե բոլոր այն հիմնական թեզերը, որոնցով Նիկոլ Փաշինյանը կերտել է ընդդիմադիր քաղաքական գործչի իր կարիերան։ Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ գրեթե ամբողջությամբ պոպուլիստական մեղադրանքներից բաղկացած այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է՝ որպես «հանրաքվեի հռչակագիր», որպեսզի հասարակությունը վավերացնի դրանք։ Սա, իհարկե, առաջին հերթին քարոզչական հնարք է, որով հանրաքվեին կրկին տրվում է անցյալի դեմ պայքարի նշանակություն։ Բնականաբար, սա քաղաքական եւ ոչ թե՝ իրավական փաստաթուղթ է, եւ ֆորմալ առումով այն չի ներառվելու հանրաքվեի ընտրական թերթիկում։

Բայց սրանով հասարակությանը ուղերձ է հղվում առ այն, որ ԱՅՈ ասելով՝ քաղաքացիները վավերացնելու են անցած երեսուն տարիներին պաշտոնավարած իշխանությունների «դատավճիռը»։ Բացառված չէ, իհարկե, որ դա ազդի քաղաքացիների դիրքորոշման վրա, եւ մարդկանց մի մասը հանրաքվեին մասնակցի «դատելու, կախելու, հետ խլելու» մղումները բավարարելու նպատակով։ Բայց թե ինչ է այն տալու իրականում քաղաքացուն, Հայաստանի ապագայի օրակարգին, չափազանց դժվար է ասել։

Ի դեպ, հրապարակված հռչակագրում կա չափազանց հետաքրքիր մի դրվագ։ Հռչակագրի վերջում ասվում է․ «2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը ՀՀ-ում»։

Հետաքրքիր է, եթե ապրիլի 5-ին անցյալի, նախկինների էջը փակվում է, ինչի՞ վրա է դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կառուցելու իր քաղաքականությունն ու քարոզչությունը․ արդեն շուրջ երկու տարի նրա իշխանությունը հիմնված է անցյալի հետ հակադրության, նախկիններին որպես ներքին թշնամի ներկայացնելու թեզի վրա։ Հետեւաբար, եթե այդ էջն այլեւս փակվում է, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն այլեւս չպետք է խոսեն անցյալի, նախկինների մասին։ Եթե այդ տրամաբանությունը գործի, ապա դա կարելի է համարել այս հանրաքվեի միակ դրական արդյունքը Հայաստանի ու հայ հասարակության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 962 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․ «Եթե Նիկոլն իմանա՝ ինչ է արել Եզրաս Սրբազանը, կգժվի․․․» (video) Գյումրիում պարտությունից հետո ինչպե՞ս Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ում տեղավորեցիք․․․ Ռոմանոս Պետրոսյան (video) Նիկոլին ընտրել չկա՛․ քաղաքացի (video) Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video) Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Փաշինյանի «շունուշանգյալ» ասածին (video) «Բոլորին դեմ եմ»-ին ընտրողներ, լա՛վ իմացեք՝ դուք ընտրում եք Նիկոլին․ Անժելա Թովմասյան (video) «Ուշադի՛ր եղեք․ Նիկոլն էլի Գյումրի է ուզում գնալ․․․ վրեժ ունի լուծելու»․ Հովհաննես Իշխանյան (video) Սանհանգույցն ու՞ր ա․ Փաշինյանն՝ իր «դերում» (video) Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am