Օպտիմալացվող և փակվող բուժկենտրոններն առաջիկայում կհանվեն վաճառքի


Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել պետական գույքի մասնավորեցման 2017-20 թվականների ծրագրում: Նպատակը առողջապահական հիմնարկների մասնավորեցման գործընթացն ավելի պարզեցնելն ու նախապես սահմանված հատուկ պահանջները վերացնելն է, ըստ որի մասնվորեցումից հետո առողջապահայական ուղղվածությունը պետք է պահպանել:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջը սահմանվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրիմասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: Ընդ որում վերը նշված հոդվածի համաձայն՝ առանց առողջապահական այս կամ այն ոլորտի ծառայությունների մատուցման որակը, ծավալները և նման ծառայությունների բավարարման մակարդակն ու զարգացման հեռանկարները հաշվի առնելու, առողջապահական ընկերության գործունեության հիմնական ուղղության պահպանումը պարտադիր է ընկերության ամբողջ գործունեության ընթացքում, անկախ սեփականատիրոջ փոփոխությունից: <<Նման, միանշանակ և վերացական մոտեցումը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել, առողջապահական հիմնարկների հետագա գործունեության ճանապարհին>>,- նշվում է որոշմանը կից հիմնավորման մեջ: Ներկայացված նախագծով առաջարկվում է հիմնական ուղղության պահպանման և դրա ժամկետների սահմանման լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանը: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով առկա վիճակից, առողջապահության ոլորտում տարվող քաղաքականությունից, ինչպես նաև ընկերությունների համարազատգործունեություն ծավալելու համար նաև պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից կառավարությունը կսահմանի հիմնական ուղղության պահպանման նպատակահարմարությունը և ժամկետները: Սա նշանակում է, որ մեկը մյուսից հետո օպտիմալացվող և փակվող բուժկենտրոններն առաջիկայում կհանվեն վաճառքի և հետագայում կդառնան տարատեսակ այլ օբյեկտներ: Առողջապահական պրոֆիլի պահպանումը նախկին իշխանությունները համարում էին պարտադիր, հեղափոխականները նոր չափանիշ են որդեգրել` իրենց բուժհիմնարկներ պետք չեն:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2479 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am