Էրդողանը սպառնացել է ավելի ուժեղ հարվածել
« Անկարան ավելի ուժեղ հարվածներ կհասցնի, եթե Դամասկոսը չդադարեցնի հրադադարի խատումներն Իդլիբում: Մենք ուշադիր հետևում ենք ռեժիմին և այն ամենին, ինչ հրադադարի սահմանին անում են ռեժիմին աջակցող աշխարհազորայինները: Եթե նրանք իրենց խոսքի տերը չլինեն, մենք նախորդից ավելի ուժեղ հարված կհասցնենք»,-թուրքական NTV հեռուստաընկերության կայքի փոխանցմամբ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրք ղեկավարի խոսքով՝ Անկարան Մոսկվային արդեն տեղյակ է պահել հրադադարի ռեժիմի մի քանի խախտումների մասին և կոչ է արել քայլեր ձեռնարկել դրանք կանխելու համար:
