Պուտինը չեզոքացնում է իշխանական ինքնաոչնչացումը. պայթյունը կարող է չուշանալ

Երեկ ողջ աշխարհի ուշադրությունը Ռուսաստանի, ավելի ճիշտ՝ Պուտինի ուղղությամբ էր...

ՌԴ Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկեց նոր սահմանադրությունն ուժի մեջ մտցնելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինին իրավունք տալ ցանկացած այլ քաղաքացու պես կրկին ընտրվել նախագահի պաշտոնում:

Այդ նպատակով Տերեշկովան առաջարկել է նոր սահմանադրությունում ուղղում անել, որը կենթադրի կամ նախագահական երկու անընդմեջ ժամկետների սահմանափակման հանում, կամ կզրոյացնի նախագահի պաշտոնավարման ժամկետները:

Տերեշկովան պատգամավորներից օգնություն է խնդրել ուղղման տեքստը նախապատրաստելու հարցում: «Ինչո՞ւ ստեղծել ինչ-որ արհեստականություններ: Պետք է ամեն ինչ ազնիվ, բաց, հրապարակայնորեն հաշվի առնվի և ընդհանրապես պետք է չեղարկել նախագահական ժամկետների սահմանափակումը սահմանադրությամբ: Եվ եթե իրավիճակը պահանջում է դա, կամ մարդիկ են ցանկանում, քննարկել գործող նախագահների համար կրկին ընտրվելու տարբերակը»,-ասել է Տերեշկովան:

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը շտապել է հայտարարել, որ սահմանադրությունում նման ուղղման ներառումը քննարկում է պահանջում խմբակցության և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ապա Պետդումայի նիստը ընդհատվեց մեկուկես ժամով, իսկ այնուհետև «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը հայտարարեց է, որ խմբակցությունն իր հավանությունը կտա նախագահական ժամկետները զրոյացնելու ծրագրին:

Եվ ահա, Պետդուման հաստատեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս 2024-ին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու: 67-ամյա Պուտինի նախագահության հերթական ժամկետն ավարտվում է 4 տարի անց՝ 2024-ին, բայց այսօր ընդունված սահմանադրական փոփոխության նախագիծը նրա հետագա նախագահության համար «կանաչ լույս» է վառում:

Բոլորի համար սպասված, բայց փոքր-ինչ անսպասելի զարգացումը տեղի ունեցավ ընդամենը մի քանի ժամերի ընթացքում: Դրան տրվեց հիմնավորում, թե թե դա ոչ թե Պուտինին է վերաբերում, այլ Ռուսաստանի քաղաքացիներին և ապագային:
Անդրադառնալով Տերեշկովայի առաջարկին՝ Պուտինը Պետդումայում ասաց, թե ըստ էության դա նշանակում է հանել սահմանափակումները ցանկացած մարդու, ցանկացած քաղաքացու, ներառյալ գործող նախագահի համար և թույլատրել առաջիկայում մասնակցել ընտրություններին, միայն եթե քաղաքացիները պաշտպանեն սահմանադրական այդ փոփոխությունը, «այո» ասեն ապրիլի 22-ի համառուսական քվեարկությանը»: «Սկզբունքորեն այդ տարբերակը հնարավոր է, բայց միայն մի տարբերակով, եթե Սահմանադրական դատարանը պաշտոնական եզրակացություն տա, որ նման փոփոխությունը չի հակասի հիմնական օրենքի սկզբունքներին», - հայտարարեց Պուտինը:

Դեռ մինչև Պուտինի Պետդումա հասնելը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Թվիթերի իր էջում գրել էր, թե Պուտինի լիազորությունների ժամկետը երկարացնելու քննարկումների սղագրությունն արդեն պատրաստ է: Նա Թվիթերում տեղադրել է 1952 թվականի Կոմունիստական կուսակցության կենտկոմի պլենումի մասին հաղորդագրությունը.

«Մալենկովը ամբիոնից հայտարարել է. - «Ընկերնե՛ր, մենք պետք է միաձայն և միակամ խնդրենք ընկեր Ստալինին՝ մեր առաջնորդին և ուսուցչին առաջիկայում ևս լինել ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը»: Ստալինն ամբիոնից ասել է. - «Ես խնդրում եմ ազատել ինձ գլխավոր քարտուղարի պարտականությունից: Ես ծեր եմ, թղթերը չեմ կարդում, ընտրեք ձեզ ուրիշին»: Տիմոշենկոն նշել է. - «Ընկե՛ր Ստալին, ժողովուրդը դա չի հասկանա: Մենք բոլորս միակամ ընտրում ենք Ձեզ ղեկավար»: Բոլորը կանգնած լուռ ծափահարում են»:

Մոտավորապես 70 տարի առաջ տեղի ունեցած այս հիշատակումից հետո Նավալնին Պուտինի ելույթից հետո էլ Թվիթերում գրել էր. «Ամեն ինչ պարզ է: Կարճ՝ առաջին՝ Պետդումայի վաղաժամկետ ընտրություններ չեն լինի, երկրորդ՝ Պուտինի նախագահությունը ցմահ կլինի»:

Հիշեցենք, որ Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է ապրիլի 22-ին: Պուտինը 2024-ից առաջ, փաստորեն, ավելի արագ բացեց խաղաքարտերը:

Ինչո՞ւ... Ըստ ամենայնի իշխանության ներսում իրավիճակը ոչ այնքան սփոփիչ է, և Պուտինն այս քայլով փորձում է բոլորին հանգստացնել, որպեսզի տարբեր թևեր իրենց մեջ դաժան պայքարում ոչնչացնելով միմյանց իշխանության փլուզման չտանեն:
Բայց արդյոք Պուտինի քայլը լուծում է իշխանության պահպանման խնդիր... Այստեղ է գլխավոր խնդիրը: Հաշվի առնելով Ռուսաստանում հասարակության շրջանում առկա տրամադրությունները՝ Ռուսաստանում մոտ ապագայի համար չի կարելի բացառել ցնցումները՝բողոքի ակցիաների ֆոնին:

Այս առումով, դեռևս վաղ է գնահատել, թե որքանով Պուտինի շտապողականությունը նպաստեց իր իշխանության պահպանմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2663 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am