Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են «ԱՅՈ»-ի քարոզչական վահանակներ (լուսանկարներ)

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ» քարոզչական կողմի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որին կից գրել է, որ Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են «ԱՅՈ»-ի քարոզչական վահանակներ։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Դիմում եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են քարոզչական այսպիսի վահանակներ։


Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն օրենքով նախատեսված և թույլատրելի վայրերում, որն ըստ էության չի ներառում մատնաշված տարածքը։

Խնդրում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին քայլեր ձեռնարկել այս խախտումները անհապաղ վերացնելու և քարոզչական պաստառներ ներառող վահանակները տեղադրողներին պարզելու ուղղությամբ»:

Վերոնշյալին անդրադարձել է նաև «ՈՉ» քարոզչական կողմի անդամ, «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ հարցն այսօր կկարգավորվի և խախտումը կվերացվի։

«Համենայն դեպս, փաստն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղյակ է խնդրին, և ինձ հավաստիացրել են, որ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցները՝ ուղղված խախտման վերացմանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը։


Լուսանկարները՝ Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:

դիտվել է 567 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am