Նիկոլ Փաշինյանը հնազանդ ՍԴ ունենալու իր պատճառներն ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում այո-ի քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում բոլոր ինստիտուտները պետք է համապատասխանեն սահմանադրությանը: Նա հայտարարել է, որ ինքն ու իր հեղափոխական թիմը ընտրական

ինստիտուտը, մասնավորապես խորհրդարանը և կառավարությունը 100 տոկոսով համապատասխանեցրել են սահմանադրությանը: «Մենք հստակ որդեգրել ենք քաղաքականություն, թե ինչպես են ընթանալու դատաիրավական համակարգի բարեփոխումները: Սահմանադրական դատարանը վերջին ինստիտուտն է, որը պետք է համապատասխանի այսօրվա սահմանադրության պահանջներին»,- ասել է Փաշինյանը:
Իսկ ինչ է կատարվում իրականում և ինչու է Նիկոլ Փաշինյանը այդքան սարսափում սահմանադրական դատարանի ներկա կազմից: Ընդամենը մի քանի օր առաջ Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կասկածելի ծագում ունեցող գույքի բռնագանձում:

Ընդ որում, եթե այս օրենքի նախնական տարբերակում բռնագանձման ենթակա գույքի համար սահմանված էր 25 մլն դրամի շեմը, ապա այժմ 50 մլն դրամի շեմ է սահմանված: Սա նշանակում է, որ 25 մլն դրամից բարձր արժեքով գույք ունեցող ցանկացած անձ կարող է հայտնվել թիրախում: Կամայական անձից, ով ունի օրինակ տուն, ավտոմեքենա կամ մեկ այլ գույք, որի արժեքը գերազանցում է 25 մլն դրամը կարող է հայտնվել դատախազությունում և ստիպված լինել հիմնավորել, թե որտեղից կամ ինչ միջոցներով է ձեռք բերել իր գույքը: Եթե չկարողանա հիմնավորել իր գույքի ծագման օրինականությունը, ապա այդ գույքը ենթակա է բռնագանձման: Սա այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորում է սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: Իսկ իրավունքի տեսանկյունից մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Սա նշանակում է, որ դատախազությունը կամ ցանկացած այլ մեղադրող իրավունք չունի պահանջել, որ մարդն ապացուցի իր գույքի օրինական ծագումը, այդ իրենք են պարտավոր գտնել բավարար փաստեր՝ ապացուցելու իրենց առաջ քաշած մեղադրանքը, տվյալ դեպքում գույքի անօրինական ծագումը:

Բացի այդ՝ Սահմանադրության 33-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ, երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:

Չնայած այս հանգամանքին՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Ազգային ժողովում ընդունվեց օրենք, որով ոստիկանությանը տրվեց գաղտանլսման իրավունք՝ առանց դատարանի որոշման: Նախկինում նման իրավունք ուներ միայն ԱԱԾ-ն: Այժմ արդեն ոստիկանությունը իշխանության ցուցումով կամայական քաղաքացու կարող է գաղտնալսել: Այսինքն՝ սահմանադրության մասին բարձրագոչ ճառեր ասող Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական մեծամասնությունն առնվազն երկու ակնհայտ հակասահմանադրական օրենք է ընդունել: Դրանց գործարկումը անխուսափելիորեն դատական խնդիրներ է հարուցելու քաղաքացիների համար: Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին օդ ու ջրի պես պետք է ունենալ հնազանդ Սահմանադրական դատարան, որպեսզի, եթե այս երկու օրենքների հետ կապված դատական գործերը հասնեն ՍԴ, ապա իշխանությունն ստանա ցանկալի ելքով որոշումներ:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1225 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am