ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է. Իլհամ Ալիև
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է: «Մենք ուժեղացնում ենք բանակցային գործընթացում մեր դիրքորոշումը: Մեզ համար առաջնահերթ խնդիր է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»,- ասել է Ալիևը: Ալիևն այս հայտարարությունն արել է Հեյդար Ալիևի ծննդյան 93-ամյակի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ:
