Հայկական կողմը սպառազինության որեւէ խնդիր ևս չունի. Լևոն Մնացականյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն այսօր հայտարարել է, որ այսօր ոչ ոք զիջումների մասին չի խոսում: «Արցախպրեսի» փոխանցմամբ լրագրող ների հետ զրույցում նշել է Մնացականյանը՝ ընդգծելով նաև, որ հայկական կողմը սպառազինության որեւէ խնդիր ևս չունի, իսկ զինվորի ոգին բարձր է: «Զինվորի ոգին բարձր է, քանի որ վստահում է սպառազինությանը, եթե չհավատար, ոգին բարձր չէր լինի»,- փաստել է Լեւոն Մնացականյանը՝ նշելով, որ ամեն ինչ վերահսկելի է:
