Արտակարգ պատահար Կիևի օդանավակայանում
korrespondent.net-ը՝ հղում կատարելով օդանավակայանի մամլո ծառայությանը հայտնում է ,որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որը թռչում էր Լվովից Կիև, «Ժուլիանա» օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից:Ինքնաթիռում գտնվել է 134 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները: Տուժածներ չկան: Տվյալ չվերթի ուղևորները ներկայում գտնվում են օդանավակայանի D տերմինալում: Ավելի ուշ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել «Բոինգ 737-300» ինքնաթիռի հետ: Ինքնաթիռն օգտվել է «Ժուլիանայից», քանի որ եղանակային պայմանների պատճառով «Բորիսպոլի» օդանավակայանը փակ է եղել:
