Արմեն Ջիգարխանյանը դարձել է Ադրբեջանի առողջապահության նախարարի դստեր կնքահայրը
Ադրբեջանցի Առողջապահության նախարար Օքթայ Շիրալիևը դուստրը՝ Նարմինը Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով քրիստոնեություն է ընդունել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական timetv.live կայքը, Նարմին Շիրալիևան երկար ժամանակ աշխատել է որպես հաղորդավարուհի ռուսական «Культура» հեռուստաընկերությունում, իսկ 2013թ. զբաղեցրել է Մոսկվայի շրջանի ղեկավարի մշակույթի հարցերով խորհրդականի պաշտոնը:
Նրա կնքահայրն է եղել հայ դերասան, Խորհրդային միության ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:
Ըստ լրատվամիջոցի նա նաև մասնակցում է Հայ Առաքելական եկեղեցում անցկացվող կրոնական արարողությունների:
