Համաճարակ՝ գումարած սանկցիա ընդդեմ Հայաստանի հարևանի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրերս զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեսի հետ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների մասին՝ կապված Իրանին զենք վաճառելու արգելքի հետ: ԱՄՆ կոչ է անում Անվտանգության Խորհրդին երկարաձգել պատժամիջոցների ժամկետը:

Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է, որ միջազգային հանրությունը չպետք է սպասի, որ կյանքի կոչվի Իրանի հետ համաձայնագիրը: Պոմպեոն ընդգծում է, որ Իրանը պետք է անմիջապես սկսի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և կատարի այս գործակալության առջև ստանձնած պարտավորությունները:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իր հերթին հայտարարել է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Իրանը եռապատկել է իր ուրանի հարստացման կարողությունները և այս պահին ունի երեք չհայտարարագրված միջուկային էներգիայի զարգացման կենտրոն: Իրանը հինգշաբթի կրկին չի թույլատրել ՄԱԿ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային էներգիայի զարգացման կայաններ, որի առնչությամբ տեսուչներն ունեին մի շարք կուտակված հարցեր: Իրանը պնդում է, որ տեսուչների հարցադրումների հիմքում ընկած են իսրայելական հատուկ ծառայությունների մշակած շինծու մեղադրանքները:

Մինչդեռ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է կորոնավիրուսի տարածման ֆոնին Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար: Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման համար: «Թրամփը չարամտորեն խստացնում է ԱՄՆ անօրինական պատժամիջոցները, որպեսզի սպառեն Իրանի միջոցները, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասել է նա:

Զարիֆը հավելել է, որ հիվանդության հետևանքով «Իրանի քաղաքացիներ են մահանում»: Նրա խոսքով՝ «աշխարհը չպետք է այլևս լռի, քանի որ ԱՄՆ տնտեսական ահաբեկչությանը փոխարինում է բժշկական ահաբեկչությունը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը դիտարկում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին դիմել հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու համար, որոնք ավելի վաղ դադարեցվել էին:

Մինչդեռ Թրամփն, օրեր առաջ հայտարարել է, որ պատրաստ է օգնել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: ԱՄՆ ղեկավարը ասել է դա Fox News-ի եթերում: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատասխանատու է փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած հատուկ խումբը: «Մենք հիանալի խումբ ունենք: ԱՄՆ-ն ունի աշխարհի լավագույն բժիշկները», – հայտարարել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Վաշինգտոնը օգնություն է տրամադրում «շատ այլ երկրների»: «Մենք կօգնեինք Իրանին, եթե նրանք ցանկանային: Նրանք շատ են տուժել», – եզրափակել է Թրամփը:

Մինչդեռ հայտնի է, որ Կորոնավիրուսի հետ կապված անհանգստության այս ալիքի ներքո ԱՄՆ-ի Կոնգրեսը հեշտությամբ հաստատեց ավելի քան 8 միլիարդ դոլարի արտակարգ հատկացումների ծրագիրը: Այդ գումարից երեք միլիարդը պիտի ծախսվի հիվանդության դեմ պատվաստանյութը հայտնաբերելու աշխատանքների համար:

Ինչպես Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Քևին ՄաքՔարթին է ասում, «արագացվելու է պատվաստանյութի հայտնաբերման աշխատանքը, ավելի մեծաթիվ թեսթավորումներ են անցկացվելու, ավելի մեծ հնարավորություններ են տրվելու, որ մարդիկ իրենց բժիշկների հետ հանդիպումներն անցկացնեն առցանց»:

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ դեմոկրատները պահն օգտագործում են Թրամփին սուր քննադատության ենթարկելու համար, որը ինչպես Սենատոր Փաթրիք Լիհին է ասում, դեռ վերջերս էր «ապատեղեկատվություն տարածում հեռուստատեսությամբ և մեղմում ժողովրդին սպառնացող վտանգը»: Ներքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ հիմա գլխավորը վարակի տարածման արագությունը զսպելն է:

Քանի որ վիրուսը հիմնականում տարածում է գտել Կալիֆորնիայում եմ Վաշինգտոն նահանգում, շատ հաճախ են մամուլի ասուլիսներ անցկացնում հենց այս նահանգը ներկայացնող կոնգրեսականները: Իսկ ինչպես Առողջապահության նախարար Ալեքս Ազարն է ասում, իրենց կողմից մշտապես պահպանվում է թափանցիկություն այն մասին, թե ինչ կա, և այն մասին, թե որ հարցերում են իրենք անտեղյակ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2227 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am