Ասադը բացում է ամերիկյան սցենարն ու սկանդալային խոստովանություն անում

Ըստ պաշտոնական Անկարայի՝ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում ձեռքբերված Իդլիբի հրադադարը պահպանվում է: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է. «Մենք կշարունակենք հանդես գալ իբրև ուժ, որը զսպում է հրադադարի խախտումները: Որևէ խախտում դեռ չի եղել»: Նրա խոսքերով՝ Թուրքիան կդիմի ինքնապաշտպանության այն դեպքում, եթե իր հենակետերը կամ ստորաբաժանումները հարձակման ենթարկվեն:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան և Անկարան որոշեցին մարտի 6-ից Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատել։ Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո նման արդյունքն արձանագրվեց: Փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը. բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը՝ սկսած մարտի 6-ի կեսգիշերից, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից 6 կմ երկարությամբ անվտանգության միջանցք ստեղծելը Սիրիայում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն իրականացնելը М-4 մայրուղու երկայնքով:
Այսպես Ասադը չի բացառում Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը, եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ «դադարի աջակցել ահաբեկիչներին»: Ընդ որում, Սիրիայի նախագահը հավելել է, որ վերջին երկու տարում երկու երկրների՝ Թուրքիայի ու Սիրիայի, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև անցկացվել են մի շարք հանդիպումներ:

Բաշար Ասադ բացահայտել է ընդդեմ Սիրիայի թուրքական ակտիվության դրդապատճառները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զորքեր է ուղարկել Սիրիա ամերիկացիների ցուցումով, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ հավելելով՝ «Ռազմական տեսանկյունից առաջնահերթ խնդիրն այժմ Իդլիբն է: Ակնհայտ է, որ Էրդողանն իր զորքերն ուղարկել է ամերիկացիների ցուցումով: Իդլիբի ազատագրումից հետո մեր նպատակը կլինի արևելյան շրջանների ազատագրումը»: Ասադը նաև հավելել է, որ Անկարան խոչընդոտում է Իդլիբի ազատագրմանը. «Թուրքիան ներդրել է բոլոր ուժերը, որպեսզի խոչընդոտի Իդլիբի ազատագրմանն ու որպեսզի մենք չկարողանանք շարժվել դեպի արևելք»:

Ասադը երկու միջոց է առաջ քաշում Սիրիայից ԱՄՆ զինված ուժերին դուրս մղելու համար՝ անհրաժեշտ է Սիրիայում ԱՄՆ հովանավորությամբ գործող կազմավորումներին գրավել սիրիական կառավարության կողմը: Ինչպես ընդգծել է Նախագահը, ամերիկյան ներկայությունը Սիրիայում պայմանավորված է ահաբեկիչների առկայությամբ, ուստի անհրաժեշտություն է համարել այդ ծայրահեղականների ոչնչացումը. «Ահաբեկիչների ոչնչացումն այս կամ այն չափով կթուլացնի ամերիկյան ներկայությունը»:

Այժմ բոլորի համար է, որ սա փոխշահավետ համաձայնություն էր: Մոսկովյան համաձայնագրի կնքումից անմիջապես հետո թուրքական լիրան շատ փոքր, բայց այնուամենայնիվ ամրապնդվել է՝ լիրայի փոխարժեքը մի քիչ բարձրացել է։
Ինչպես աշխարհն ընդունեց ռուս-թուրքական համաձայնությունը... Միացյալ Նահանգները ողջունեց սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները և հույս հայտնում, որ դրանք կօգնեն իրավիճակի դեէսկալացիային: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը նշել էր. «Մենք ողջունում ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև Իդլիբում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին այսօրվա հայտարարությունները: Մենք հույս ունենք, որ դրանք կօգնեն ծայրահեղ վտանգավոր դրության դեէսկալացիային…»:

Այժմ, ԱՄՆ-ն և Թուրքիան ցանկանում են «իրական» զինադադար հաստատել Իդլիբում, նշել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։ «Ռուսները մերժեցին փոխզիջումային մեր բոլոր առաջարկները, նրանք ճնշում են գործադրում` ռազմական հաղթանակի նպատակով։ Թուրքերը հիմա պնդում են, և մենք հարյուր տոկոսով աջակցում ենք նրանց, որ դա պետք է լինի իրական, մշտական հրադադար», - ասել է Ջեֆրին CBS News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Իդլիբում կողմերին անհրաժեշտ է հստակ «սահման, որը ոչ ոք չի հատի»։

Նրա խոսքով՝ եթե Իդլիբում իրավիճակը վատթարանա, դա կհանգեցնի «հումանիտար աղետի» և «վտանգավոր աշխարհառազմավարական էսկալացիայի»։ «Ստեղծված իրավիճակը վտանգավոր միջազգային դրություն է, այն պետք է վերահսկել հրադադարի միջոցով», - հավելել է նա: «Ես չեմ կարծում, որ ռուսներն ու (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադը կհաղթեն Իդլիբում։ Թուրքիայի չնահանջելու պատճառն այն է, որ նրանք կունենան 3 մլն նոր փախստական, ի լրումն 4 մլն փախստականների, որոնք արդեն ժամանել են Սիրիայից։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանա հաղթահարել այդ խնդիրը», - ասել է Ջեֆրին։

Ուշագրավ էր Սիրիայից արձագանքը: Նկատենք, որ Սիրիան և Թուրքիան իրենց դիվանագիտական հարաբերությունները խզել են 2012-ին։
Ահա, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չի բացառում Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։ «Միանգամայն բնական կլիներ խաղաղ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ։ Եթե Ձեր հարցն այն է, թե արդյոք «հնարավո՞ր է դիվանագիտական հարաբերությունների վերականգնում», ապա, իհարկե, հնարավոր է»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը տված հարցազրույցում ասել էր Ասադը։ «Մենք չեն կարող նման արդյունքի հասնել, քանի դեռ Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին։ Անհրաժեշտ է ազատվել դրանից, այդ ժամանակ իրավիճակը կվերադառնա նախկինին»,-միաժամանակ հավելել էր նա՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև թշնամանք չկա, իսկ լարվածությունը կապված է քաղաքական շահերի հետ։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ԵՄ-ն ձեռնամուխ է լինում քննարկումներ ծավալել: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երկուշաբթի Բրյուսելում հանդիպում կանցկացնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու համար ներգաղթյալներին, Սիրիայում տիրող ճգնաժամին, անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանն առնչվող հարցերը:

Հիշեցնենք, որ Թուրքիան սիրիական Իդլիբում իրավիճակի լարվածության ֆոնին հայտարարեց, որ այլևս չի կարողանա զսպել ներգաղթյալների և փախստականների հոսքերը և բացել է ԵՄ-ի հետ իր դարպասները: Դրանից հետո հազարավոր ներգաղթյալներ շարժվել են դեպի Հունաստան: Թուրք-հունական սահմանին հարյուրավոր ոստիկաններ են հերթապահում:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նշել է, որ եվրոպական երկրները չպետք է ենթարկվեն Թուրքիայի կողմից փախստականների հարցով ճնշումներին ։ «Մենք ականատես ենք լինում Հունաստանի վրա Թուրքիայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպված հարձակմանը։ Սա պետության կողմից կազմակերպված և նպատակաուղղված հարձակում է։ Եվրոպան չպետք է ենթարկվի այդ ճնշմանը»,-նկատել է նա։

Նրա խոսքով՝ եթե այդ մարդիկ, ի վերջո, հայտնվեն Կենտրոնական Եվրոպայում, ապագայում փախստականների թիվը միայն կաճի։ «Շուտով նրանց թիվը կանցնի հարյուր հազարը, իսկ ավելի ուշ` հնարավոր է միլիոնը»,- հավելել է նա։

Կուրցը կարծիք է հայտնել, որ այժմ սահման ժամանող մարդիկ մեծ մասամբ Սիրիայի պատերազմից փախչող փախստականներ չեն. «Մեծ մասամբ նրանք փախստականներ են, որոնք արդեն տարիներ շարունակ ապրում են Թուրքիայում։ Այդ մարդիկ Հունաստանում փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք չունեն, քանի որ Թուրքիայում նրանց չեն հետապնդում։ Նրանց վշտերն օգտագործում են, դարձնում ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու գործիք»։ Նա նաև հավելել է, որ հույները ցանկանում են աջակցել սահմանների պաշտպանությանը, և Ավստրիան պատրաստ է ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7120 անգամ
Լրահոս
Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի. «Հրապարակ» Մի կառույցը կարճեց Թամամյանի գործը, մյուսը նոր գործ է հարուցում 2008-ի մարտի 1-ին առնչվող. Ժողովուրդ 12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ» Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է. «Հրապարակ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Իշխանությունը կորցնելու վախերի մեջ ապրողը Սպանվածը  հասարակ ընտանիքի տղա էր Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը Խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից Դատախազությունը հերքում է՝ Եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am