ԼՂՀ ՊԲ հրամանատար. Ադրբեջանում վախի մթնոլորտ է
Շփման գծում կա լարվածության նվազման միտում, «Արցախպրեսի» փոխանցմամբ Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Նախարարը հաստատեց շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակման մասին տեղեկությունները, միևնույն ժամանակ նշելով, որ ՊԲ-ն պատրաստ է համապատասխան գործողությունների. «Զորքերը կկուտակեն, մենք էլ՝ կցրենք: Կուտակումներից բացի նրանք նաև խորը պաշտպանության են անցել: Ադրբեջանում վախի մթնոլորտ է», - ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ ընդհանուր սահմանային իրավիճակը լիովին վերահսկվում է, Պաշտպանության բանակի դիրքերն ամուր են:
