Ֆրանսիայում երկրորդ խորհրդարանականն է վարակվել կորոնավիրուսով
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի եւս մեկ պատգամավոր է վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով BFMTV հեռուստաալիքին։
Ավելի վաղ հայտնել էին, որ բժիշկները հաստատել են «Հանրապետականներ» կուսակցությունը Էլզաս շրջանից ներկայացնող պատգամավորի վարակման փաստը կորոնավիրուսով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր վարակվածը նույնպես հոսպիտալացվել է։ Նրա անձի եւ առողջական վիճակի մասին մանրամասներ դեռեւս չի հողորդվել։
